TripAdvisor կայքը ներկայացնում է հանգիստը վայելելու եզակի հյուրանոցները:
1. Նայրոբիում գտնվող Giraffe Manor հյուրանոցում ճաշի ժամին ձեր պատուհանից հանկարծ կարող է ներս նայել ընձուղտը:

2. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող Alisal Guest Ranch & Resort հյուրանոցում նախաճաշին ձեզ համար կիթառ կնվագի և կերգի իսկական կովբոյ:

3. Ավստրալիայում գտնվող The Hotel Carins-ում հնարավորություն կունենաք զբոսնել «սմարթով»:

4. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Le Royal Monceau-Raffles հյուրանոցն ունի սեփական պատկերասրահ և գրախանութ:

5. Կանադայի Վանկուվեր քաղաքում գտնվող Fairmont Hotel հյուրանոցում կարելի է զբոսնել շների հետ, եթե դուք հասցրել եք կարոտել ձեր չորքոտանիներին:

6. Թաիլանդում գտնվող Dhara Dhevi հյուրանոցում ժամանակավորապես ապրելիս դուք կարող եք հնարավորություն ստանալ ձեր սեփական բրինձն աճեցնել, ինչպես նաև սովորել պատրաստել թայվանական խոհանոցի ուտեստներ:

7. ԱՄՆ Օրեգոնա նահանգում գտնվող Cannery Pier Hotel-ն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ռեստորան գնալ շքեղ դասական ավտոմեքենայով:

8. Յամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում գտնվող Geejam հյուրանոցը հաճախորդներին կարող է տրամադրել ձայնագրման ստուդիա:

9. ԱՄՆ Օրեգոնա նահանգի Փորթլենդ քաղաքում գտնվող Hotel deluxe-ը չորքոտանի ճամփորդներին տրամադրում է մահճակալ, կեր և խաղալիքներ:

10. Մալայզիայի Կոտա Կինաբալու քաղաքի Shangri-La’s Rasa Ria Resort հյուրանոցի ծառայություններից օգտվելիս կարելի է նաև ծանոթանալ օրանգուտանների հետ:










































