Պաշտոնական այցով Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։ Նա երկրի ղեկավարությանը հայտնել է, որ Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է Կորեայի հանրապետության հետ ռազմական միությանը՝ փոխանցում է NEWSru.com-ը։
Փենսն այցելել է ամերիկյան բազա և հայտնել լրագրողներին, որ «Հարավային Կորեայի հետ ռազմական դաշինքի ամրապնդման ԱՄՆ-ի վճռականությունը երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան հիմա»։
Փենսի այցի նախօրեին Հյուսիսային Կորեան հրթիռի արձակում է իրականացրել, որն ամերիկացի զինվորականները համարել են «անհաջող»։ Հրթիռը պայթել է մեկնարկից անմիջապես հետո։ Պենտագոնում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փորձարկել է միջին հեռահարության հրթիռ։









































