ԱՄՆ-ն ուժեղացրել է Թուրքիայում երկրի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության միջոցառումները, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիա այցելությունից, իսկ այնտեղ գտնվող իր քաղաքացիներին` զգոնություն ցուցաբերել հավանական բռնության դեպքում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մարի Հարֆը նշել է, որ հստակ սպառնալիքներ չկան, դրանք նախազգուշական միջոցառումներ են` կապված տարածաշրջանում տիրող լարվածության հետ, որի պատճառը Սիրիայում տիրող իրավիճակն է: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներին թույլ են տվել ըստ հայեցողության լքել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանան:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ դիվանագիտական առաքելությունը շարունակում է հյուպատոսական ծառայություններ մատուցել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Պետդեպարտամենտը անվտանգության նկատառումներով հետ է կանչում Բեյրութում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին:









































