Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ծառուկյանը հողին է հավասարեցնում «հայկական կոնյակը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկանշենկոյի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող օլիգարխ Գագիկ Ծառուկյանը որոշել է իր կոնյակ արտադրող Երևանի գործարանի կրկնօրինակը բացել Մինսկում՝ ավելի փոքր չափերով: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ այս մասին Բելառուսի հեռուստաընկերությանը հայտնել է կոնյակի գործարանի գլխավոր վարպետ Տիգրան Վիրաբյանը (http://news.am/arm/news/60315.html): «Մեր մայրաքաղաքում արտադրամաս են ստեղծելու, որից բելառուսական խանութներին հայկական իսկական կոնյակ է առաքվելու: Ամեն ինչ արտադրվելու է Հայաստանում, հատուկ տարաներով բերվելու է Բելառուս և շշալցվելու է այստեղ` իտալական հոսքագծով»,- նշել է նա՝ հավելելով, որ խոսքը տարեկան 2 միլիոն շիշ կոնյակի մասին է:

Սակայն պարզվում է՝ 1998թ.-ից ի վեր Հայաստանի օրենսդրությամբ արգելված է հայկական կոնյակ շշալցնել Հայաստանի սահմաններից դուրս: Ընդ որում` այդ արգելքը շատ հետաքրքիր պատմություն ունի: 1998թ.-ի մայիսին, երբ ֆրանսիացիները նոր էին գնել Երևանի կոնյակի գործարանը, մեծ դժվարություններ ունեին կոնյակը վաճառելու հարցում, քանի որ Ռուսաստանում և ԽՍՀՄ մի քանի այլ նախկին երկրներում ևս շշալցնում էին «Նաիրի», «Դվին», «Ախթամար» ապրանքանիշերով կոնյակ: Ֆրանսիացիները չէին կարողանում դատարանով ապացուցել, որ այդ ապրանքանիշերը բացառապես իրենց են պատկանում, քանի որ ԽՍՀՄ տարիներին այդ ապրանքանիշերով կոնյակ շշալցվել էր նաև ԽՍՀՄ մի շարք այլ երկրներում: Այդ ժամանակ Հայաստանում ստանդարտների փոփոխություն կատարվեց:

Մինչ այդ փոփոխությունը Հայաստանում էլ, նախկին ԽՍՀՄ այլ երկրներում էլ լցնում էին պետական սովետական կոնյակ՝ ГОСТ-13741 խորհրդային ստանդարտին համապատասխան: Ստանդարտների փոփոխությամբ Հայաստանում շշալցվող կոնյակը անվանվեց «հայկական կոնյակ», ГОСТ-13741 ստանդարտն էլ փոխարինվեց ՀՍՏ 151 հայկական ստանդարտով: Ստացվեց, որ Սանկտ Պետերբուրգում կամ Հայաստանից դուրս որևէ տեղ չպետք է լցնեին «հայկական» անունով կոնյակ: Սա Ռուսաստանի միջպետական ստանդարտների կոմիտեն ընդունեց, որից հետո կես տարվա մեջ Ռուսաստանում 2000 ցեխ փակվեց: Հարցին, թե վտանգ չկա՞ր, որ ստանդարտի այս փոփոխությամբ Հայաստանում շշալցվող կոնյակը կարող էր տուժել, ՀՀ նախկին վարչապետ, այդ տարիներին Երևանի Կոնյակի գործարանի փոխնախագահ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Իհարկե, սա ռիսկային որոշում էր»: «Սկզբում բոլորը կարծում էին, որ հենց մեր կոնյակի շշերի վրա ռուսական ГОСТ-ի փոխարեն հայտնվեն հայերեն ՀՍՏ տառերը, մենք մեր եղած շուկաներն էլ կկորցնենք: Բայց հակառակը տեղի ունեցավ: Եվ սրա արդյունքում շահեցին ոչ միայն ֆրանսիացիները, այլև «ՄԱՊ»-ը, «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Նոյը»:

Կոնյակը միակ արտադրանքն է Հայաստանում, որի պարագայում 2007թ.-ին 16 մլն լիտր արտադրանք տալով, գերազանցեցինք ԽՍՀՄ տարիների ցուցանիշը (8 մլն լիտր), այն էլ՝ կրկնակի: Մինչ այս ստանդարտը մտցնելը Ռուսաստանի ցեխերում մեր ապրանքանիշով շշալցվող կոնյակի անօրինականության հարցը վիճելի էր, այդ ստանդարտից հետո դա դարձավ ակնհայտ»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ 2000-2007թթ. հայկական կոնյակի արտադրության և իրացման ծավալները (լիտրերով) աճել են 12 անգամ:

Նշենք, որ այդ ժամանակ բացի ՀՍՏ 151 ստանդարտից, մտցվեցին նաև մի շարք այլ ստանդարտներ (ՀՍՏ 150, ՀՍՏ 181), որոնց շնորհիվ սահմանվեց, որ հայկական կոնյակի արտադրության համար պետք է օգտագործվեն սպիտակ հայկական խաղողները, այդ թվում` «Ոսկեհատ» («խարջի»), «Մսխալի», «Գառան դմակ», «Ռքացիթելի» և այլ տեսակներ: Այսինքն՝ հստակ ֆիքսվեց, որ հայկական կոնյակը պետք է արտադրվի տեղական հումքով: Սակայն, ըստ Հ.Բագրատյանի, բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացած գործարաններից որոշները սկսել են ներմուծել կոնյակի սպիրտ՝ խախտելով «հայկական կոնյակ» ստանդարտի պահանջները: «Գնում էին 2-3 հազար տոննա խաղող, բայց արտացոլում 20 հազար տոննա: Փոխարենը սպիրտ էին ներմուծում: Ներմուծելն ավելի ձեռնտու էր, քանի որ Եվրամիության ընդլայնումը հանգեցրեց խաղողի արտադրության կտրուկ ավելացման, արդյունքում «հին» խաղողագործները սուբսիդիաներ ստացան այն պայմանով, որ աստիճանաբար քանդեն խաղողի այգիները: Միանգամից կոնյակի սպիրտի մեծ ավելցուկ առաջացավ, որն էլ ավելի էժան դարձավ, քան տեղում խաղող մթերելն ու թորելը»,- պարզաբանեց Հ.Բագրատյանը:

Սակայն 2008թ.-ից կոնյակի արտադրության ոլորտը Հայաստանում սկսեց անկում ապրել: «2009թ. արդեն արտադրում էինք 9 մլն լիտր»,- ասաց Հ.Բագրատյանը: Հարցին, թե Մինսկում հայկական կոնյակ շշալցնելու որոշումն արդյոք չի՞ հակասում մեր օրենսդրությանը և չի՞ հարվածում այս ոլորտին, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Եթե իսկապես նման բան կա, ապա դատախազը պետք է հայտարարություն անի և պատժի բոլորին, քանի որ հայկական կոնյակ կարելի է լցնել միայն ու միայն Հայաստանում (եթե չեմ սխալվում՝ կառավարությունը համապատասխան որոշումները դեռ չի փոխել)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում