Ֆուտբոլի Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը մեկնաբանել է «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը:
«Հանդիպման մեկնարկում բազմաթիվ գոլային պահեր ունեինք, որոնք այդպես էլ չկարողացանք իրացնել: Առջևում Իտալիայի հավաքականի դեմ խաղն է:
Չեմ կարծում, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու բոլոր հնարավորությունները կորցրել ենք: Դեռ կարող ենք շտկել դրությունը»: