Saturday, 06 06 2026
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու. Կարեն Կարապետյանը՝ Արման Սահակյանին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն  տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17-ը՝ նոր ընկերություններ են»:

Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարեց  մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ներդնում: Այստեղ  ակնկալում ենք նաև ԿԲ աջակցությունը՝ շուկան ակտիվացնելու համար»: Կարեն Կարապետյանը Արման Սահակյանին նաև հարցրեց, թե  երբ են իրենց կառույցում իրականացվելիք բարեփոխումները ներկայացնելու:  «Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու»,- հարցրեց վարչապետը:

Արման Սահակյանը նշեց, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն մեկ ամսվա ընթացքում: Պետգույքի վարչության պետը նաև ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը:

Կարեն Կարապետյանը  հարցրեց` ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը։ Ի պատասխան` Արման Սահակյանն ասաց, որ այս պահին ոչնչով չի զբաղվում։ Նրա խոսքերով՝ այն ներառված է եղել 2015 թ-ի մասնավորեցման ծրագրում, բայց մի շարք խնդիրներ են եղել՝ գրանցման, չափագրումների և այլն, որոնք նոր միայն լուծել են։

Վարչապետը նշեց, որ ըստ տեղեկանքի՝ ձեռնարկությունը գործունեություն չի ծավալում 2000 թ-ից,  բայց միայն 2017թ-ին են որոշում այն օտարել: «2000թ-ից ձեռնարկությունը բան չի անում,  ինչի՞ ենք 17 տարի սպասում»,- ասաց Կարեն Կարապետյանը և հանձնարարեց բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում