Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի B խմբում Իտալիայի հավաքականը այսօր ընդունել էր Բուլղարիայի հավաքականին:
Այս երկու հավաքականները Հայաստանի հավաքականի խմբակիցներն են, իսկ Բուլղարիան` արդեն ուղղակի հակառակորդը:
Այս խաղի արդյունքը շատ դրական էր մեր հավաքականի համար: Իտալիան կարողացավ Ալբերտո Ջիլարդինոյի միակ գոլի շնորհիվ հաղթանակ տանել:
Իտալիա – Բուլղարիա
1:0 Ջիլարդինո (38′)



































