Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա բացասական են ազդել ոչ թե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, այլ համաշխարհային շուկաներում իրադրության փոփոխությունը: Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵՏՄ-ի անդամ երկրները էկոնոմիկայի զարգացման աճ են գրանցել:
«Եթե նայենք այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հայաստանը և Ղրղըզստանը, որոնք ավելի ուշ են միացել ԵՏՄ-ին, առավելություններն ակնհայտ են: Նրանց մոտ առևտրի ծավալները կտրուկ աճել են: Ղրղըզստանի դեպքում, իմ կարծիքով, 2.5 անգամ: Իսկ Հայաստանի պարագայում առևտրի ծավալները աճել են 80 տոկոսով»,-ասել է Պուտինը:









































