Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 70 հարց և միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:









































