Եթե դուք տեղյակ չեք՝ դելֆին-մարդիկ իրականում գոյություն ունեն: Համենայնդեպս, մեկը հաստատ գոյություն ունի: Նա ապրում է Մեծ Բրիտանիայում. նրան անվանում են Ռոսս Քիթոն: 30-ամյա մարզիկը միակն է երկրում, ով 15 հզ. ֆունտ արժողությամբ հրթիռային սարքավորում ունի՝ հաղորդում է The Telegraph-ը:
Հատուկ անջրանցիկ հրթիռային FlyBoard հագուստը թույլ է տալիս իրեն կրողին բարձրանալ օդ մինչև 9 մետր:









































