Մադրիդի «Ռեալ»-ը հրապարակել է 2012/13 թվականների մրցաշրջանում ակումբի ֆինանսական գործունեության հաշվետվությունը:
Երկրորդ անգամ անընդմեջ «արքայական ակումբ»-ի շրջանառությունը գերազանցել է 500 մլն եվրոն` կազմելով 520.9 մլն, ինչը ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն «Ռեալ»-ի, այլև աշխարհի ցանկացած մարզական ակումբի համար:
Ակումբի մաքուր եկամուտը 36.9 մլն եվրո է կազմել, ինչը 52.4 %-ով գերազանցում է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը: Միաժամանակ «Ռեալ»-ը 27.4%-ով կրճատել է մաքուր պարտքի գումարը, որն այժմ կազմում է 90.6 մլն եվրո:






































