Սովորական թվային ծածկագրերի ու մատնահետքերի միջոցով տարբեր սարքերի արգելափակումը մնում է անցյալում: Կանադական տեխնոլոգիական Bionym ընկերությունը մտածել է պաշտպանության նոր միջոց՝ սրտի ռիթմի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մինչ Google-ը փորձում է յուրացնել դեմքի արտահայտությունների ճանաչման տեխնոլոգիան, Bionym-ը դիմել է մարդու օրգանիզմի առանձնահատկություններին: Արդեն մոտ 50 տարի ողջ աշխարհի սրտաբանները հետազոտում են գիտականորեն ապացուցված փաստ. յուրաքանչյուր մարդու սրտի ռիթմը եզակի է:
Nymi անունով սարքը պատրաստված է ապարանջանի տեսքով: Այն հետևում է մարդու սրտի զարկերի հաճախականությանը:
Սրտի ռիթմը կարող է դառնալ սմարթֆոնի, պլանշետի, ինչպես նաև խաղային սարքերի, ավտոմեքենաների և այլ սարքերի ապակոդավորման բանալի:
Շուտով սարքը հասանելի կլինի 100 դոլարով:











































