Սուր զգացողությունների սիրահարների համար ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում մի քանի ամիս անց կբացվի Zumanjaro անվանմամբ «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը: Այն տեղակայված կլինի զվարճանքների հայտնի այգիներից մեկում՝ Six Flags Great Adventure-ում: Ընդ որում ամենաառաջին բլրակը, որը փայտից է պատրաստված, Six Flags Great Adventure-ում աշխատում է արդեն 35 տարի:
Zumanjaro-ն աշխարհի ամենաբարձր «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը կլինի, որի բարձրությունը 126 մետր կկազմի, այն Ազատության արձանից գրեթե երկու անգամ բարձր է: Ազատ վայրէջքի արագությունը 206 կմ/ժ է: Շինարարության ավարտից հետո ատրակցիոնի տերերը ցանկանում են այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցել, քանի որ հսկայական «բլրակի» նմանն աշխարհում չկա և մոտ ժամանակներս չի լինի:









































