Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը Բրենթվուդի իր առանձնատան դռներն է բացել Architectural Digest ամսագրի համար և ընթերցողներին ցուցադրել է տունը, որտեղ ինքն ապրում է ամուսնու` Թոմ Բրեդիի և երկու երեխաների հետ:
Աշխարհի ամենաթանկարժեք մոդելը պատմել է առանձնատան ներքին հարդարանքի, ճարտարապետության մասին: Բացի այդ, նշել է, որ մրգերն ու բանջարեղենն աճեցնում է իր այգում:
«Դիզայնում ինձ դուր է գալիս հարմարավետությունը և պարզությունը: Սակայն ամենակարևորն այն է, որ իմ տունն էկոլոգիապես մաքուր լինի: Մրգերի և բանջարեղենի 85 %-ը, որոնք հայտնվում են իմ սեղանին, աճեցնում ենք մեր այգում: Մենք նաև օգտագործում ենք բացառապես արևային մարտկոցներ»,- ասել է մոդելը:









































