ICQ մեսենջերի համաշխարհային ամսական լսարանը 2013 թ. դրությամբ կազմել է 12.3 միլիոն օգտատեր, հաղորդում է Digit.ru-ն: ICQ-ն Mail.ru ընկերության սեփականությունն է:
Մեկ տարի առաջ` 2012 թ. հունիսին ICQ-ի համաշխարհային ամսական լսարանը կազմել է 20.5 միլիոն մարդ: Այսինքն մեկ տարվա ընթացքում ICQ մեսենջերի համաշխարհային ամսական լսարանը կրճատվել է 40 %-ով:
Ընկերության տվյալներով` վերջին չորս տարիներին ամբողջ աշխարհում օգտատերերի թիվը կրճատվել է չորս անգամ:







































