«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է Կակայի մասին, ով վերադարձել է ակումբ:
«Ես կյանքումս այնքան հաճոյախոսություններ չէի լսել, ինչքան լսեցի Կակային վերադարձնելուց հետո: Կակայի վերադարձը երկրպագուներին այնքան ուրախացրեց, որ մենք շատ գոհ ենք:
2009 թվականի տրանսֆե՞րը: Լավ բան չէ անցյալը հիշելը: Այն ժամանակ Կական չէր ցանկանում լքել թիմը: Այդ տարի ձմռանը «Մանչեսթեր Սիթի»-ն նրա տրանսֆերի համար առաջարկում էր 120 մլն եվրո, իսկ ամռանը նա հեռացավ «Ռեալ» 65 մլն եվրոյի դիմաց: Իսկ հիմա նա վերադարձել է լիովին անվճար»,- նշել է Գալիանին:








































