Monday, 22 06 2026
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար

Դատավոր Մարդանյանն անձին դատապարտել է օրենքում գոյություն չունեցող հոդվածով

2012 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել Արկադի Չոբանյանին, ով, ըստ նախաքննական մարմնի որոշումների, լինելով ՀՀ ՊՆ 37082 զորամասի զորային հրաձգարանի պետ, կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 20-ի սահմաններում, բռնություն է գործադրել ՊՆ 27229 զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետ մայոր Վրեժ Ղալեչյանի նկատմամբ` դանակով հարվածելով վերջինիս որովայնի շրջանին և պատճառելով առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վերք` ծանր մարմնական վնասվածք:

2013 թ. հունվարի 16-ին Արկադի Չոբանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք է առաջադրվել նաև Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Սամվել Մարդանյանի վարույթ: Դատաքննության ընթացքում` 2013 թ. հունիսի 18-ին, դատախազ Կ. Նազարյանը որոշում է ներկայացրել Քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը 358 հոդվածի 2-րդ մասով փոփոխելու մասին: Դատավոր Մարդանյանը, սակայն, 2013 թ. հունիսի 25-ին Արկադի Չոբանյանին մեղավոր է ճանաչել 112 հոդվածի 1-ին մասով` այդ հոդվածի սանկցիայով դատապարտելով ազատազրկման 3 տարի ժամկետով, և Քր. օր.-ի 358 հոդվածի 1-ին մասով` դատապարտելով ազատազրկման 6 ամիս ժամկետով: Այսինքն` առաջադրված մեղադրանքը վերաորակել է` 358 հոդվածի 2-րդ մասը 1-ին մասով, ավելացրել 112 հոդվածի 1-ին մասը և պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով:

Դատական ակտում դատավոր Մարդանյանը, կատարելով իրավական վերլուծություն, եկել է համոզման, որ Չոբանյանի արարքը Քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասով սխալ է որակված, այն համապատասխանում է 358 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին` որպես պատճառաբանություն նշելով 1-ին և 2-րդ մասերի տարբերությունը, ըստ այդմ` 2-րդ մասով` արարքն անմիջականորեն կապված է զինվորական ծառայողական պարտականությունների հետ, 1-ին մասով` ոչ:

«Այսինքն` արարքը նշված հոդվածի 2-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է, որ կատարված գործողություները կիրառվեն կոչման կամ պաշտոնից բխող` պետի լիազորությունների իրականացման կապակցությամբ»,- ասում է Արկադի Չոբանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանը: Դատավորը հաստատված է համարել, որ Չոբանյանը, Դիլիջանի ուսումնական կենտրոնի զինվորական ճաշարանի հիմնական մուտքից մտնելով սրահ, դիտողություն է արել հավաքված սպաներին բարձր խոսելու և ծիծաղելու համար, որից հետո սպաները փորձել են կարգի հրավիրել նրան, սակայն վերջինս ընդդիմացել է, և քաշքշուկ է առաջացել: Արդյունքում` Չոբանյանը Ղալեչյանին պատճառել է ծանր մարմնական վանասվածք: Վիճաբանությանը մասնակցել են նաև մնացած սպաները: Դատավորը 358 հոդվածի 2-րդ մասը վերաորակել է 1-ին մասով հենց այդ հիմնավորմամբ, որ ճաշարանում այդ երեկոյան ուշ ժամին` 22.00-ից հետո, զինվորական սպաների խնջույքը չէր կարող դիտարկվել որպես պաշտոնական պարտականություն: Պաշտպանական կողմը, սակայն, վերաքննիչ բողոք է բերել դատավճռի դեմ` հիմնավորելով, որ 358 հոդվածի 1-ին մասով ևս դատավոր Մարդանյանը սխալ իրավաբանական որակում է տվել արարքին:

Փաստաբան Մհեր դավթյանի համոզմամբ` Չոբանյանն առհասարակ պետք է արդարացվեր այս հոդվածով: Այսպես` արարքը կատարվել է 2012 թ. հոկտեմբերի 28-ին, վարույթն իրականացնող մարմինը Չոբանյանին որպես մեղադրյալ է ներգրավել 2013 թ. ապրիլի 18-ին` Քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «Քր. օր.-ում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը դեռ ուժի մեջ չմտած (այն ուժի մեջ է մտել 2013 թ. ապրիլի 30-ին):

Քր. օր.-ի 358 հոդվածի իրավական վերլուծությունը հստակ սահմանել է. որ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պետին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար, այսինքն` շարժառիթն անպայմանորեն պետք է կապված լինի ծառայողական պարտականությունների հետ, եթե բռնությունը գործադրվում է անձնական շարժառիթներով, ապա այս հանցակազմը բացակայում է: Օրենսգքրի փոփոխությամբ` նոր Քր. օր.-ի 358 հոդվածի 1-ին մասը սահմանում է` պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը զորամասում կամ զինվորական ծառայություն կատարելու այլ վայրում, պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դրա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատրի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ: Սակայն օրենքում այս փոփոխությունը կատարվել է դեպքից ամիսներ անց:

«Այսինքն` դատարանը իմ պաշտպանյալին դատապարտել է մի հանցանքի համար, որը կատարելու ժամանակ Քրեական օրենսգրքով նախատեսված չէր, նախատեսված էր ընդամենը պետի նկատմամբ բռնություն կատարելը` կապված ծառայողական պարտականությունների հետ, իսկ ծառայողական պարտականությունների հետ չկապված` օրենքի փոփոխությունը այն ժամանակ չի գործել, հետևաբար պետք է անձը ազատվեր պատասխանատվությունից»,- ասում է Մհեր Դավթյանը` նշելով, որ դատավոր Մարդանյանը Քրեադատավարական օրենքի էական խախտում է թույլ տվել` անձին 358 հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտելով 6 ամիս ժամկետով: Դատավորը պարտավոր էր կարճել գործի վարույթը նշված հոդվածով, այնինչ անձին դատապարտել է դեպքից 6 ամիս անց (2012 թ. հոկտեմբերի 28-ին)` 2013 թ. ապրիլի 30-ին ընդունված` «Քր. օր.-ում փոփոխությունների մասին» օրենքի 358 հոդվածի 1-ին մասով` այսինքն` արարքի համար, որը կապված չէ պետի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ: «Ես ընդունում եմ, որ Չոբանյանի գործողություններում բացակայում է 358 հոդվածի 2-րդ մասի հանցակազմը, սակայն հավելում եմ, որ բացակայում է նաև 1-ին մասի հանցակազմը, քանի որ այս հանցակազմն առաջին անգամ նախատեսվել է 2013 թ. ապրիլի 30-ին ընդունված Քր. օր.-ի փոփոխություններով, մինչև արարքի կատարման ժամկետը Քր. օր.-ով, մասնավորապես 358 հոդվածով, այն նախատեսված չի եղել, հետաևաբար` քրեորեն պատժելի չէր,-ասում է Մհեր Դավթյանը,-Մի քիչ անհավանական է, որ 21-րդ դարում, երբ մեր երկիրը իրեն իրավական պետություն է հռչակել, անձը մեղավոր ճանաչվի այնպիսի արարքի համար, որը տվյալ պահին գործող օրենքով հանցագործություն չի համարվել: Չեմ ուզում գնահատական տալ, երևի պետք է պատկան մարմինները գնահատեն այն պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք որակել են արարքը: Չեմ կարծում, որ Վերաքննիչ քրեական դատարանը աչք փակի այս անօրինականության վրա»: 112 հոդվածի 1-ին մասով, որով Չոբանյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով, վճիռը չի բողոքարկվել, այս մասով դատական ակտը մտել է ուժի մեջ, բողոքը բերվել է 358 հոդվածի 1-ին մասի համար, որով նա դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: «Մենք չենք էլ հրաժարվում, որ դանակով խփել է, բայց ո՛չ պետին` նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված»,-ասում է փաստաբան Մհեր Դավթյանը:

Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է սեպտեմբերի 6-ին: Բողոքի պահանջն է`358 հոդվածի 1-ին մասով բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կարճել այդ մասով գործի վարույթը` Չոբանյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում