ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերակազմավորել է երկրի ազգային անվտանգության խորհուրդը, նրանից հեռացնելով իր ավագ խորհրդական Սթիվեն Բենոնին, հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Նրա խոսքերով` Բենոնը ամբողջությամբ կհեռացվի խորհրդից, իսկ ներքին անվտանգության գործերով Թրամփի խորհրդական Թոմ Բոսերթի դերը կնվազեցվի:
Խորհրդում Բենոնի ներառումը քննադատության է ենթարկվել Կոնգրեսի մի շարք անդամների և պաշտոնյաների կողմից:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերը հնարավորություն է ստացել փոխելու խորհրդի կառուցվածքը: Նա կրկին խորհուրդ է ընդունել ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսին և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին:









































