Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ԼՂ նախագահի ու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր:
Զանգերի ղողանջների ներքո ՀՀ նախագահն ու Կաթողիկոսը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի մոտ: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել է ՀՀ պետական օրհներգը:
Այնուհետև պետական այրերը ներկա են եղել տոնական համերգի, որի ընթացքում հնչել են զուտ հայրենասիրական երգեր:
Նրանք եղան նաև Սարդարապատի հերոսամարտի ազգային թանգարանում:








































