Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել: Այս մասին  տեղեկացրել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեկչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ: Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեկչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեկչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Գարեգին Բեկչյանը՝ դեռ պարզ չէ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջիկա անելիքների մասին դեռ տեղեկություն չկա:

Բագրատ Էստուկյանը փոխանցեց, որ Գարեգին Բեկչյանը վերադարձել է ապրիլի 2-ին: Նախատեսված էր, որ Հրաշափառի արարողությունով նա պետք է մուտք գործեր Մայր եկեղեցի: Նախորդ օրերին Արամ սրբազանը բոլոր քահանաներին լուր  էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը:  Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:

«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեկչյանը և Սահակ Մաշալյանը: Նախատեսված  արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում