Friday, 19 06 2026
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց

ԱԺ-ում նոր որակի ընդդիմություն ենք ունենալու

«Ընտրությունների արդյունքները ավելի քան կանխատեսելի և սպասել էին: Այն երևույթները, որոնք եղել են, չեն ստվերում ընտրությունների ժողովրդավարական բնույթը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը: Նրա խոսքերով՝ այո, եղել է ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառման փորձեր, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների ժողովրդավարական ընթացքի վրա: «Գուցե ավելի ցածր համատեքստում կատարված խախտումները և երևույթները ստվերում են ընտրությունների ժողովրդավարական ընթացքը, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ: Իհարկե պետք է ավելի լավը լինեին, ավելի ժողովրդավար ու թափանցիկ, իհարկե պետք է մենք բոլորս անենք ամեն ինչ, որ իրական քայլեր լինեն դեպի իրական ժողովրդավարական գործընթացներ, բայց չի կարելի ասել, որ ասենք, եթե ՀՀԿ-ն մի քանի հարյուր հազար մարդու քվեարկել չտար, ՀԱԿ-ը դրա արդյունքում երեք տոկոսից ավել կհավաքեր: Գուցե «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ն ու կոմունիստները մի տոկոսից ավել հավաքեին, բայց դրա արդյունքում, նրանք մեկ է, չէին հաղթահարի անցողիկ շեմը: Խնդիրը ոչ թե ընտրությունների որակի մեջ է, այլ նրանում, որ ՀՀ քաղաքացիները 10 հազար դրամից ցածր գնահատեցին քաղաքական այն ուժերին, որոնք չանցան Ազգային ժողով»,- հավելեց Սամսոնյանը: Նրա խոսքերով՝ մեկ է, ԱԺ չանցած ուժերը, որոնք բացի կոմունիստներից արդեն ԱԺ-ում եղել էին, վաղուց սպառել էին իրենց: Այդ ընթացքում նրանց հաջողվել էր միայն փոշիացնել այն հանրային կապիտալը, որը նախորդ ընտրություններում կուտակվել էր նրանց ձայն տված քաղաքացիների շնորհիվ: Իսկ կատարված սերնդափոխությունը միայն ողջունելի է: «Այսուհետ մենք ԱԺ-ում ունենալու ենք նոր որակի ընդդիմություն: Լավագույն տարբերակն է, որը կարող էր լինեն: Նոր Ազգային ժողովում ընդդիմությունը չի լինելու Լևոն Զուրաբյանը, որը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ այս Ընտրական օրենսգրքով խախտումներն անհնար են լինելու, բայց ընտրությունից հետո հայտարարում է, որ շատ խայտառակ ընտրություններ եղան: Ես ուրախ եմ, որ մենք ունենալու ենք Մանե Թանդիլյան՝ Լյուդմիլա Սարգսյանի փոխարեն, որը դեռ գյուղինստիտուտի ուսանող է: Ես վստահ եմ, որ «Ելք» դաշինքի պատգամավորները խթանիչ դեր են ունենալու քաղաքական մշակույթի զարգացման համատեքստում»,-ասաց Սամսոնայնը:

Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, ապա Սամսոնյանի խոսքերով՝ ո՞վ պետք է հետընտրական պրոցես ձեռնարկի: Ով էլ խոստանում էր դա, հիմա գտնվում է համապատասխան տեղում: «Իսկ Սեյրան Օհանյանը շատ վախկոտ մարդ է և շատ լավ գիտի, թե ինչ կարող է իր հետ տեղի ունենալ, եթե հանկարծ հետընտրական պրոցես սկսի: Նա անմիջապես կհայտնվի այնտեղ, որտեղ հիմա Սամվել Բաբայանն է: Բայց վստահ եմ, որ ոչ նա է դա ուզում, ոչ էլ նրա կուրացիայով զբաղվող տիկին Ռուզաննան: Վստահ եմ, նա չի ցանկանում քաղբանտարկյալի կին լինել»,- ասաց Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի ազատամարտիկների թևին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ ազատամարտիկները ևս որևէ ձևով որևէ քայլի չեն գնա, քանի որ քաջ գիտակցում են, որ ժողովրդի կողմից առանձնապես համակրանք չեն վայելում: «Դրա համար շատ լավ կլինի, որ նրանք միանգամից ընդունեն ընտրությունների արդյունքները, ընդունեն իրենց պարտությունը, որովհետև, եթե անգամ ՀՀԿ-ն 10 հազար էր բաժանում, կամ կրկնաքվեարկություն էր անում, դրանից ավելանում էր ՀՀԿ-ի քվեն, ոչ թե իրենցը: Նրանց ձայնը ոչ մի դեպքում և ոչ մի պայմաններում չէր փոխվի: Ավելի լավ է փոթորիկ չսարքել մեկ բաժակ ջրում և ընդունել արդյունքները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում