Իրանի նախագահ Հասան Ռուհանին Twitter–ի իր անգլալեզու էջում շնորհավորել է հրեաներին Ռոշ Հաշանա տոնի կամ հրեական օրացույցով Նոր տարվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Հրեաներին հասցեագրված շնորհավորանքն արտասովոր է Իրանի առաջնորդի համար, քանի որ երկրի ղեկավարությունը կոշտ հռետորություն է կիրառում Իսրայելի նկատմամբ՝ նշում է թերթը:
Պարբերականը գրում է, որ Ռուհանիի անգլալեզու էջը պաշտոնապես գրանցված չէ որպես Իրանի նախագահի պաշտոնական օգտահաշիվ, սակայն համարվում է, որ այն պատկանում է նախագահի գրասենյակին:









































