Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կարծիքով` Տոմի Ռոբրեդոյի դեմ խաղը լավագույնն էր, որ ցուցադրել է US Open-ի շրջանակներում:
«Կարծում եմ` լավագույն հանդիպումն եմ անցկացրել US Open-ի շրջանակներում: Գոհ եմ իմ ցուցադրած խաղից, կատարած հարվածներից: Ես խաղացի այնպես, ինչպես ցանկանում էի` ավելի ագրեսիվ:
Վստահ եմ, որ ևս մեկ դիտարժան խաղ է սպասվում կիսաեզրափակիչում: Ռիշարի հետ հասակակիցներ ենք: Չեմ բացառում, որ առավելության կհասնեմ Գասկեի նկատմամբ և դուրս կգամ մրցաշարի եզրափակիչ»,- ասել է թենիսիստը:






































