ԱՄՆ-ը չպետք է վախենա Սիրիայի դեմ ծրագրվող ռազմական օպերացիայի Ռուսաստանի կոշտ արձագանքից՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներին:
«Ռուս նախարար Լավրովը հստակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մարտնչել Սիրիայի համար: Եվ ինձ հետ անձնական զրույցներում նախագահ Պուտինն ու նախարարը հասկացնել են տվել, որ սիրիական հարցը չի բարձրանա պոտենցիալ հակամարտության մակարդակի: Նրանց նավերը (Միջերկրական ծովում) գտնվում են բավարար հեռավորության վրա: Նրանք սպառնալիք չեն ներկայացնում: Չեմ կարծում, թե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա»,- Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Հայտարարությունն արվել էր՝ ի պատասխան հանրապետական կոնգրեսական Ջորջ Հոլդինգի հարցի, ով հետաքրքրվել էր, թե ինչպիսի նպատակներ կհետապնդի Ռուսաստանը, եթե կանգնի Սիրիայի կողքին:










































