Մալդիվյան կղզիների բնակչուհի մոդելը, որ զարդարել է Vogue-ի շապիկը և արտահայտիչ գեղեցկության շնորհիվ արժանացել է Մալդիվյան հանրապետության նախագահի գովաբանությանը, ինքնասպանություն է գործել:
Ռաջշահիում Իսլամի բժշկական ինստիտուտի ուսանողուհի 21-ամյա մոդել Ռաուդհա Աթիֆի դին հայտնաբերվել է իր սենյակում: Սենյակի դուռը փակ է եղել ներսից, իսկ մահացածի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:
Մտերիմները և հարազատները չեն կարողանում հավատալ, որ կենսուրախ Ռաուդհան կարող էր վերջ տալ իր կյանքին:














































