Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Մեր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն անշրջելի. Արփինե Հովհաննիսյան

Մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության ամփոփիչ հանրահավաքը: Քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին մասնակցում է  ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ:

Կուսակցության ամփոփիչ հանրահավաքին ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ-ի համամասնական համարի 3-րդ հորիզոնականում գտնվող Արփինե Հովհաննիսյանը, ով ասաց, որ մրցապայքարում ՀՀԿ-ն հավատարիմ է մնացել իր ոճին, սկզբունքներին և ընտրողների հետ անկեղծ, ազնիվ ու բաց է եղել.«Ընդամենը ժամեր անց կավարտվի քարոզարշավը: Այս մեկ ամսվա ընթացքում քաղաքական մրցապայքարի թատերաբեմ էին ելել բոլոր քաղաքական ուժերը, ձեզ ներկայացնելով իրենց ծրագրերը տալով հավանական, իսկ առավել հաճախ անհավանական խոստումներ: Բոլորի նպատակը մեկն էր՝ հայցել ձեր վստահության քվեն, արժանանալ ձեր վստահության քվեին:

Իհարկե, այդ մրցավազքի պայմաններում բավական բարդ էր զերծ մնալ գայթակղությունից հնչեցնելու անիրատեսական խոստումներ, բայց մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, մեր ոճին ու ծրագրին, ձեզ հետ լինելով անկեղծ, ազնիվ ու բաց, հավատալով, որ դա է ձեր քվեին արժանանալու միակ ուղին»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս ընթացքում ՀՀԿ-ն ունեցել է մի քանի համոզմունք և առաջնորդվել դրանցով՝  մարդիկ են կերտում պատմությունը և ոչ հակառակը, իշխանության պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա իր և իր երկրի պատմության կերտողը դառնա.«Համոզմունք համար երկու: Մենք համոզված ենք, որ մեր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն՝ անշրջելի, իսկ մեր կամքն ու հավատամքը անկասելի: Մենք չենք երկնչում և չենք վախենում, որովհետև գիտենք, որ մեր բռնած ուղին դառնում է առաջընթաց, առաջընթաց, որի անխուսափելիության մասին արդեն փաստում են թվերը»:

Խոսքն ուղղելով հավաքվածներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նրանք կարող են կասեցնել այդ ուղին, բայց նրանք կարող են նաև հավանություն տալ դրա շարունակականությանը. «Այդ ժամ մենք մեր ձեռքից բաց չենք թողնի երևույթները դեպի դրականը փոխելու հնարավորությունը: Սիրելի՛ հայրենակիցները, առաջընթացը պրոցես է, ուղղություն, ընտրությունն է, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կատարեք դեպի անվտանգության և առաջընթացի այն բանաձևումը, որը մենք ենք առաջարկում»:

Արփինե Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ այդ դեպքում իրենցից յուրաքանչյուրը  կդառնա իր պատմության կերտողը.«Ուրեմն դեպի առաջընթաց, որ միասին ենք հասնելու, և դեպի ծրագիր, որ միասին ենք իրականացնելու, և դեպի պատմություն, որ միասին ենք կերտելու, դեպի Հայաստան, որը բոլորս ենք ուզում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում