Thursday, 09 05 2024
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն

Հասարակությունը չլսեց «ճամպրուկը պահարան հետ դնելու և մնալու փաստարկ»

«Ինձ թվում է՝ քաղաքական դիսկուրսը, որպես երևույթ, մեր պետության գոնե ժամանակակից պատմության մեջ գրեթե բացակայում է։ Սա ոչ թե քննադատություն է, այլ օբյեկտիվ փաստ։ Ըստ էության, դիսկուրսը միջոց է՝ միասնաբար որևէ հարց, պրոբլեմ լուծելու և առաջ գնալու համար։ Իշխանության համար պայքարում միասնաբար ինչ-որ բան անելը սովորաբար ձեռնտու չէ, և քանի որ Հայաստանում այդ դիսկուրսը չի ծավալվել և չի ծավալվում, դա երևի թե նշան է այն բանի, որ խնդիրը ոչ թե միասնաբար հարց լուծելու և առաջ գնալու մեջ է, այլ իշխանություն ձեռք բերելու, իշխանություն պահելու և օգտագործելու մեջ է։ Այդ իմաստով, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նպատակի մասին է մտածում։ Դա զուտ հայաստանյան իրողություն չէ, այլ կառուցվածքային պրոբլեմ է։ Եթե քաղաքական համակարգի կառուցվածքն այնպիսին է, որ ուժերը բևեռացված են և ոչ թե մի ուղղությամբ են նայում և գնում, ապա, բնականաբար, երկխոսությունն ուղղակի անիմաստ է դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քարոզարշավի այս ամբողջ ընթացքում եղե՞լ է քաղաքական դիսկուրս ասպարեզում գտնվող քաղաքական ուժերի միջև։

Հարցին, թե այս ընտրություններից առաջ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ կամ վերադարձվեց քաղաքականություն, ի՞նչ միտում ուներ սա, քանի որ նաև տարբեր սոցիոլոգների գնահատմամբ՝ ձայների մեծամասնությունը բաշխվելու է հենց «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև. արդյոք նա կարողանալո՞ւ է ինչ-որ խնդիր լուծել, Արթուր Աթանեսյանը պատասխանեց. «Ծառուկյանի՝ քաղաքականության մեջ լինելը իրոք ծածկում է մի շատ կարևոր բաց, և եթե Ծառուկյանը չլիներ, կամ նա չվերադառնար, ապա անհրաժեշտ կլիներ մի այդպիսի կազմակերպված ուժ, որը սոցիալական կամ անգամ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներով կզբաղվեր այնքանով, որքանով նա իրոք զբաղվում է, և որքանով մեր բնակչությունն այդ խնդիրներն արձանագրում և հնչեցնում է: Հետաքրքիր է նկատել նաև, որ անգամ այն քննադատություններում, որոնք հնչում են թե՛ անձամբ Ծառուկյանի, թե՛ նաև նրա կուսակցության հասցեին, մի բան հստակ երևում է՝ ոչ միայն Ծառուկյանն է խոսում ժողովրդի հետ իրեն հատուկ լեզվով և մոտեցմամբ, այլև բնակչությունն է նույն լեզվով խոսում և դիմում Ծառուկյանին։ Ընդ որում, բնակչության առանձին զանգվածի և Ծառուկյանի միջև երկխոսությունը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական փուլում, այլև գրեթե մշտապես, ինչը կարևոր և անգամ բացառիկ երևույթ է մեր իրականության մեջ, չնայած պետք է քաղաքական կյանքի մշտական գործընթացներից մեկը լիներ առհասարակ իշխանություն-բնակչություն երկխոսության առումով:

Ամեն դեպքում, ինձ թվում է, որ այդպիսի կուսակցություն կամ ուժ պետք է լինի, որովհետև կան օբյեկտիվորեն չլուծված սոցիալական բազում խնդիրներ։ Այլ բան է, թե որքանով են այդ խնդիրները լուծվում հիմնարար ձևով և ոչ թե եզակի անձանց մակարդակով, ասենք՝ մի տատիկի, պապիկի տրամադրվող օգնությունը, կամ մի գյուղի կամ նույնիսկ փոքր քաղաքի բարեկարգումը շատ կարևոր է, բայց պետության իշխանությունը ստանձնող կամ դրան հավակնող քաղաքական ուժը և ցանկացած քաղաքական ուժ պիտի մտածի ավելի խոշոր տրամաչափով ազգային խնդիրների լուծման մասին։ Ես հույս ունեմ, որ այս հնչող փաստարկները և կոչերը, որոնք ամեն կուսակցություն ներկայացնում է, իրենց կողմից գոնե ընկալվում են ոչ թե տեղական՝ փոքր և նեղ իմաստով, այլ պետության մակարդակով»։

Բանախոսի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքական ուժի և կուսակցության մոտեցումը քարոզարշավին այս անգամ գրագետ էր, ավելի հետաքրքիր, կազմակերպված և բավականին մեծ հենք կար գաղափարների և աջակիցների։

«Այսինքն՝ թեկնածությունների մեջ ակնհայտորեն կան կերպարներ, որոնք թե՛ իրենց սոցիալական ծագումով, թե՛ տարիքային, թե՛ մասնագիտական և խավային առումով ներկայացնում են հասարակության տարբեր խմբերին, և եթե համեմատենք, օրինակ, եվրոպական կուսակցական գործիչների հետ, ապա կտեսնենք այն բոլոր կերպարների ներկայացվածությունը մեր ընտրացուցակներում, որոնք կան եվրոպական ժողովրդավարական երկրներում։ Այսինքն՝ թեկուզև ձևական առումով, տեսնում ես, որ ազգաբնակչության բոլոր շերտերի շահերը պետք է որ պաշտպանված լինեն։ Այլ բան է, որ մեր բնակիչներին երևի թե դա պետք չէ, քանի որ այսօր շատ բնակիչներն ունեն ճամպրուկային տրամադրություն, և այդ ճամպրուկը պահարան հետ դնելու և մնալու փաստարկ չեն լսում այս քարոզների և բոլոր տիպի կոչերի մեջ, երբ որ խոստումներ են հնչում, թե ավելի լավ կլինի։ Բնակիչը մտածում է՝ վատից ավելի լավը ո՞րն է »,- ասաց սոցիոլոգը և հավելեց, որ սրանք այն հարցերն են, որոնց պատասխաններին է սպասում քաղաքացին։

Իսկ արդյոք այս ընտրությունները ապագայի նկատմամբ դրական հեռանկարներ ստեղծո՞ւմ են , չէ՞ որ, ի վերջո, բոլոր ընտրությունների իմաստը հիմնականում դա է՝ ապագայի նկատմամբ լավատեսական, դրական մոտեցումներ ձևավորելը, նման հեռանկարներ ուրվագծելը։ Այս հարցին Արթուր Աթանեսյանն արձագանքեց այսպես. «Հիշելով նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները, և, բնականաբար, իմանալով, որ արտաքին միջավայրում այդ սպառնալիքների հետ կապված որևէ բան դեպի լավը չի փոխվել, ես, որպես քաղաքացի, մտածում եմ մեկ բանի մասին՝ ահա մեկ տարի հետո գալիս է մեկ այլ ապրիլ ամիս, և որքանո՞վ են մեր ընտրական գործընթացներն այսօր նպաստում անցած տարվա այդ դեպքերի նման մի հավանական սպառնալիքի կանխմանն ու թույլ չտալուն։ Պատասխանն, ինձ թվում է, բացասական է, անգամ հակառակը՝ անցումային փուլերում երկիրը միշտ գտնվում է ավելի խոցելի վիճակում, քան սովորական պայմաններում։ Նախևառաջ, գոնե այսօրվա տեսանկյունից, ինձ համար մեծանում է ռիսկայնությունը` այս ընտրությունները տվյալ տարածության և ժամանակի մեջ դիտարկելու առումով։

Ինչ վերաբերում է ապագային, ապա բնական է՝ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը, որովհետև ամբողջ աշխարհն է այսօր անկայուն դարձել, բայց կարծում եմ, որ կայունությունն ու անվտանգությունը մարդկային բնական պահանջմունքներ են, և դրանց մասին հոգալը պետք է լինի ամենօրյա գործ և ոչ թե կարգախոսներում արտահայտված ապագայի խնդիր։ Այդ իմաստով է, որ ես չեմ հասկանում քաղաքական քարոզարշավը, երբ բազային և հիմնարար պահանջմունքները և դրանց բավարարումը խոստանում են ապահովել ապագայում և ոչ թե այսօր։ Սա նույնքան տարօրինակ կարող է հնչել, որքան, օրինակ, այլ հիմնարար պահանջմունքների (քնելու, սնվելու, վերարտադրվելու) մասին հոգալը միայն ընտրություններից հետո և այս կամ այն կուսակցության՝ իշխանության գալու արդյունքում»։

Նման պարագայում Ձեր կարծիքով՝ այս ընտրություններից ավելի հզորացած, ուժեղացա՞ծ ենք դուրս գալու, թե՞ ոչ։ «Որպես այս երկրի քաղաքացի՝ ես շատ կուզեի, որ մենք հաղթանակած դուրս գանք, և այն մարդիկ, ովքեր այսօր մասնակցում են ընտրապայքարին, որոնցից ոմանց անձամբ ճանաչում եմ, և ովքեր բավականին հայրենասեր և գիտակ մարդիկ են, կարողանան նաև արդյունավետորեն իրենց ներդրումն ունենալ պետության զարգացման գործում։

Բայց հաղթանակը սկսվում է նույն տաքսու վարորդից, որը պետք է վերադարձնի դրամի մանրը, նույն սովորական բնակչից, որ տրանսպորտում կամ հերթում զինծառայող տեսնելով՝ պետք է նրան իր տեղը զիջի, նույն բժշկից, որը վիրահատության կարիք ունեցող հիվանդից գումար ստանալու մասին չի մտածի, ուսուցչից, որ աշխատելով դպրոցում՝ դա պատիվ կհամարի և ոչ թե բիզնես և, բնականաբար, քաղաքական գործիչներից, որոնք վաղուց արդեն պիտի որ քաղաքական կամք դրսևորած լինեին։ Մեզ մոտ, այսպես կոչված, խոսքը և գործը, օրենքը և դրա իրականացումը, օրենսդիրը և գործադիրը, ասելը և անելը միշտ չէ, որ կապված են միմյանց հետ, ես կասեի՝ անգամ հակառակը՝ որևէ կապ չունեն միմյանց հետ, հակասության մեջ են: Սա այն հարցն է, որ հրատապ լուծում է պահանջում։

Եթե ասում ենք, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է սկսել պայքարել, և ոչ թե շարունակել զբաղվել կաշառակերությամբ և անպատժելիության միջավայր քարոզել: Եթե ասում ենք, որ պետք է պայքարել աղքատության դեմ, ապա աղքատությունը պիտի վերացվի, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք ասում, ո՞ւմ ենք խաբում, և ի՞նչ արժեք ունեն նման խոսքերը: Եթե ասում ենք, որ արտագաղթը սպառնալիք է, ապա պետք է անել այնպես, որ մարդիկ չարտագաղթեն, և ոչ թե ուղղակի և անընդհատ ասել։ Այս ամենից հետո միայն կարելի է խոսել ուժեղացած լինելու մասին, կամ դա պայմանավորել ընտրություններով»,- եզրափակեց Արթուր Աթանեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում