Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ձայների մեծ բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակելով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները՝ ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
«Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 %-ը, և «Ծառուկյան» դաշինքը` 29,1 %», – նշեց BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն:
Վերջինս ընդգծեց, որ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 %-ը, ՀՅԴ-ի` 7 %-ը, ՀՎԿ-ի և Ազատ դեմոկրատների օգտին 3 %-ը, իսկ հարցվածների 13 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու:
Լուսանկարը՝ Photolure-ի