Բաքվում մինչև ամսվա վերջ վաճառքի կհանվի «Հայոց լեզու սկսնակների համար» դասագիրքը: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով virtualaz.org-ը:
Հաղորդվում է, որ դասագիրքն անվճար կտարածվի Բաքվի պետական համալսարանի ուսանողների շրջանում:
Այս հրատարակչության նախաձեռնողը «Նեո Դեդե Գորգուդ» անունը կրող կազմակերպությունն է:
Հայտնի չէ, թե որ հրատարակչությունում է տպվելու դասագիրքը:







































