Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հարաբերությունները կարգավորվել են: Նրանք սկսել են պարբերաբար շփվել: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Հիշեցնենք` կատալոնական ակումբում համատեղ աշխատանքի տարիներին Գվարդիոլան և Վիլանովան հիանալի հարաբերություններ ունեին:
Պեպի հեռանալուց հետո, երբ թիմը գլխավորեց Տիտոն, նրանք դադարեցին շփվել: Շիկացած կրքերն այժմ սկսել են հանդարտվել:









































