Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման հազարավոր կողմնակիցներ կրկին դուրս են եկել փողոցներ և իրենց զորակցությունն են հայտնել շարժման ձերբակալված առաջնորդներին՝ հաղորդում է Reuters-ը:
Նեղոսի դելտայի, Վերին Եգիպտոսի, Սուեզի ջրանցքի քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաք Կահիրեի ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ այս կերպ նշելով Մուհամմադ Մուրսիի տապալվելու 2 ամիսը: Սա արդեն Մուրսիի կողմնակիցների երկրորդ խոշոր միջոցառումն է 4 օրվա ընթացքում:
Ցուցարարների ձեռքերին եղել են պաստառներ՝ «Հեղաշրջումը հեղափոխություն է» գրությամբ, հարյուրավոր իսլամիստներ նախագահական նստավայրի մոտ վանկարկել են՝ «Հեղափոխությունը կշարունակվի» և այլն:
Հիշեցնենք, որ երկրի նախկին նախագահը մեղադրվում է սպանություններ հրահրելու, բռնության և ավազակության մեջ: Նա այժմ գտնվում է «Տորա» բանտում՝ Կահիրեի մոտ:








































