Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Դաշնակցությունն ազգային հարցերում տեղ չունի

Կարծես թե ավելի ու ավելի ուժգնանում են այն գնահատականները, թե Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև տեղի ունեցող ներքաղաքական գործընթացը ղեկավարվում է Արևմուտքից, իսկ դրա նպատակն էլ այն է, որ Ղարաբաղի ու հայ-թուրքական հարցում նույն մոտեցումներն ունեցող Կոնգրեսի ու Սերժ Սարգսյանը միջոցով Հայաստանից լուծումներ կորզեն:

Այդ մասին հայտարարում են տարբեր փորձագետներ, քաղաքական ուժեր: Բայց այդ հայտարարությունները մեղմ ասած փոքր ինչ կաղում են տրամաբանությունից, կամ չափազանց մակերեսային վերլուծության արդյունք են:

Բանն այն է, որ Կոնգրեսն, օրինակ, դեռևս 2008 թվականին հայտարարեց, որ չի ցանկանում խանգարել Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանն ու չի ուզում նրա վրա ներքին ճնշում բանեցնել, որ Ղարաբաղի հարցում էլ չհայտնվի խոցելի և ճնշված վիճակում: Ի՞նչն էր խանգարում Արևմուտքին դեռևս 2008 թվականին իրականացնել իր այդ ծրագիրը, եթե Սերժ Սարգսյանը համաձայն էր, իսկ Կոնգրեսն էլ չէր խանգարում: Ուրեմն, Արևմուտքի ուզածն ամենևին էլ Ղարաբաղում զիջումներն ու հայ-թուրքական կարգավորումը չէ. եթե դա էր, ապա այդ խնդիրը կարող էին լուծել 2008 թվականի աշնանը, երբ պայմանները պակաս նպաստավոր չէին խնդրի լուծման համար:

Պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքաղաքական մարգինալության վտանգի առջև կանգնած ուժերի համար Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական խնդիրը մնացել են մարգինալությունից խուսափելու վերջին հնարավորությունը, և նրանք ամեն կերպ փորձում են օրակարգային կենտրոնը բերել դեպի այդ հարցերը, հանրությանը համոզել, թե ամբողջ գործընթացի հիմքում իրականում ոչ թե Հայաստանի ժողովրդավարության խնդիրն է, բարեփոխումների խնդիրը, իշխանափոխության խնդիրը, այլ Ղարաբաղի և հայ-թուրքական խնդիրները: Այլ կռվան, առկա ներքաղաքական գործընթացում, այդ ուժերը կարծես թե որևէ կերպ չեն կարողանում ներկայացնել, ինչն էլ թերևս նրանց ավելի ու ավելի է մղում համոզման, որ պետք է հնարավորինս շատ ու դինամիկ խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը:

Եվ այս համատեքստում արդեն ինքնաբերաբար ստացվում է, որ այդ խաղարկումը չի բխում Հայ ազգային կոնգրեսի շահից, որովհետև այդ տիրույթում Կոնգրեսը զգալիորեն կորցնում է ճկունությունն ու ընկնում որոշակի իներտության մեջ: Հետևաբար Կոնգրեսի համար առանցքային հարց է թույլ չտալ, որ մարգինալության վտանգի առաջ կանգնած ուժերը փորձեն հասարակությանը շեղել Ղարաբաղի և հայ-թուրքական խնդիրներով, առավել ևս, որ այդ ուժերի մեջ կան այնպիսիք, որ տարիներ առաջ որևէ կերպ չէին ակտիվանում, երբ Ղարաբաղի հարցում իրավիճակն ամենևին ավելի բարվոք չէր, քան այժմ:

Խոսքն, օրինակ, Դաշնակցության մասին է, որը լռեց Քի Վեսթի ժամանակ, լռում էր դրանից հետո մադրիդյան սկզբունքներին հավանություն տալու ժամանակ: Խնդիրը թերևս այն է, որ այդ ժամանակահատվածում Դաշնակցությունը ներքաղաքական խնդիրներ, ներքաղաքական գոյապահպանության հարց չուներ, հետևաբար ազգային հարցերում իրար խառնվելու անհրաժեշտություն չտեսավ, թեև այդ ժամանակ այդ անհրաժեշտությունը պակաս չէր, քան այժմ, եթե չասենք ավելին՝ հենց այդ ժամանակից էին արմատավորվում և խորանում բարդությունները:

Իսկ այժմ ներքաղաքական խնդիրները կան, լուրջ են, կարող են խորհրդարանում տեղ արժենալ, և Դաշնակցությունը ընդհանրապես քաղաքական ներկապնակում մնալու խնդիր ունի, քանի որ, բնականաբար, այլևս տեղ չունի ազգային հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում