Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի 31-ամյա հարձակվող Ռոնալդինիոն կարող է վերադառնալ Եվրոպա: «Բարսելոնա»-ի նախկին հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը բրազիլացի հարձակվողին տեսնում է, ամենայն հավանականությամբ, թիմից հեռացող արգենտինացի Սերխիո Ագուեռոյին փոխարինողի դերում։
Նշվում է, որ «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներն արդեն իսկ դիմել են 2005 թվականի «Ոսկե գնդակ»-ի դափնեկրին, որը պատասխանի համար ժամանակ է խնդրել։









































