Չիլիացի մարզիչ Մանուել Պելլեգրինին մերժել է Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորելու Ռոման Աբրամովիչի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Caught Offside-ը:
«Մալագա»-ի ներկայիս գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ինքը երջանիկ է իր ակումբում և չի պատրաստվում լքել այն: Պելլեգրինին նախկինում որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Վիլյառեալ»-ում և Մադրիդի «Ռեալ»-ում:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն նախորդ կիրակի օրը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, և ակումբի ղեկավարությունը զբաղված է նոր մարզչի որոնումներով:










































