Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, 2010 թվականի ապրիլի 20-ին Քահրամանմարաշի (նախկին՝ Մարաշ) Նուրհաք շրջանում ձերբակալված, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ, 29-ամյա Հուսեին Թուրունօղլուն Մալաթիայի 3-րդ դատարանի կողմից դատապարտվել է կրկնակի ցմահ ազատազրկման և ևս 28 տարվա ազատազրկման:
Թուրունօղլուն մեղադրվում էր 5 առանձին հոդվածներով, և թուրքական դատարանը նրան մեղավոր է ճանաչել բոլորում: Խոսքը մարդասպանության, ապօրինի զենքի և զինամթերքի շրջանառության, ապօրինի կազմակերպության (PKK) անդամ հանդիսանալու մասին է:
Դատարանում Թուրունօղլուն պատմել է, որ 2000 թվականին գործունեություն է ծավալել Գերմանիայում, իսկ 2002 թվականին Հոլանդիայում միացել է PKK-ի ճամբարներից մեկին: Նույն տարում Ամստերդամից ժամանել է Հայաստան, որտեղից անցել է Իրան, իսկ այնտեղից էլ ուղևորվել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներ:








































