Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

ՎիվաՍել-ՄՏՍ. 2005-2017թթ.ավելի քան 28 միլիարդ դրամի սոցիալական ներդրում` ի նպաստ Հայաստանի զարգացման

Գործունեության ավելի քան տասնմեկ տարվա ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28,015,900,000 (ավելի քան 28 միլիարդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ տարբեր ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ: Դրանից շուրջ 1,338,400,000 դրամը (ավելի քան 1.3 միլիարդ դրամ) նախատեսված է 2017թ.-ի ընթացքում աշխատանքներ իրականացնելու համար: Միջին տարեկան կտրվածքով՝ սոցիալական ներդրումների տարեկան գումարային ծավալը կազմում է 2,234,600,000 դրամ (ավելի քան 2,2 միլիարդ): Ծրագրերի շրջանակներում՝ տարեկան իրականացվել է հանրային շուրջ 82 միջոցառում:

Սոցիալական ներդրումների համալիր ծրագիրը հիմնված է երկարաժամկետ և համակողմանի ռազմավարության վրա: Ծրագրային առանձին ուղղություններ ընտրվել են համապատասխան ոլորտների կարիքների գնահատումից, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով առկա խնդիրներին արձագանքելու հրատապությունից ու դրանց կարևորությունից ելնելով: Տարբեր ոլորտներ ներառող ծրագրերն իրականացվում են հետևողականորեն՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել հետագայում այդ ոլորտների շարունակական զարգացման համար:

Տարիների ընթացքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները ներառել են հետևյալ հիմնական ծրագրերը.

1. Բնակարանի ապահովում՝ ներառյալ Գյումրիում ու Վանաձորում երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի բնակարանների տրամադրում, ինչպես նաև «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակներում՝ 58 գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների 200 ընտանիքի համար կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ:

2. Ենթակառուցվածքի զարգացման 191 նախագիծ՝ Հայաստանի 10 մարզի 50 գյուղական համայնքներում՝ ներառյալ գազատարների, ոռոգման և խմելու ջրի համակարգերի ներդրում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին LED լուսավորության և ջեռուցման համակարգեր): Ինչպես նաև՝ մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում և պաշտպանիչ պատի կառուցում՝ սահմանամերձ գյուղերում:

3. Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում բնապահպանական գիտելիքներով վերազինվել է ավելի քան 2000 երիտասարդ, ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, «Արևորդի» էկո-ակումբների սաների կողմից նկարահանվել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմ՝ բնապահպանական թեմաներով: Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ 8000 հա տարածքի պահպանման նպատակով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկոկրթական կենտրոնին տրամադրվել են մշտադիտարկման ժամանակակից սարքավորումներ և կառուցվել է բազային նոր կայան՝ կենտրոնի հարևանությամբ:

4. Առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական ավելի քան 30 տեսակի սարքավորում է հատկացվել մայրաքաղաքի և ավելի քան 31 համայնքի բուժհաստատությունների՝ ներառյալ նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում ծննդատներին: Մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել հատուկ կարիքներով ավելի քան 400 երեխայի: Կազմակերպվում են հիպոթերապիայի կուրսեր՝ խնդիրներ ունեցող շուրջ 100 երեխայի համար:

5. Մշակույթի և ազգային ինքնության պահպանման ոլորտներին աջակցելու շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 2000 համերգ և մշակութային տարբեր միջոցառում՝ մայրաքաղաքում և մարզերում:

6. Աջակցություն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ներառյալ՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադաների անցկացումն ու ֆաբլաբերի ստեղծումը:

7. ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագիր, որի նպատակն է ապահովել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումն ավագ դպրոցներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

Հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 1200 ուսանողի ուսման վարձի հատուցում: Wi-Fi անկյունների և լաբորատորիաների ստեղծում 30 բուհում և տարբեր մարզերի 16 դպրոցում:

Աջակցություն սպորտի ոլորտին, ներառյալ՝ շախմատի, ֆուտբոլի, նետաձգության զարգացմանը և այլն:

«Ավելի քան 11 տարի անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարմորեն առաջնորդվել է իր արժեհամակարգի առանցքը հանդիսացող՝ կորպորատիվ պատասխանատվության օրակարգով: Ընդ որում, կայուն զարգացմանը միտված՝ սոցիալական լայնածավալ ներդրումներն այդ օրակարգի ընդամենը մեկ բաղադրիչն են: Ոչ պակաս կարևոր է թե՛ կազմակերպության ներսում, և թե՛ սոցիալական լայնածավալ ներդրումների միջոցով կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտի ներդրումն ու ամրապնդումը Հայաստանում՝ հետևողական և համակարգված աշխատանքների միջոցով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Տարբեր նախագծերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ներգրավվածությունն էապես նպաստում է երկրում կամավորականության մշակույթի խրախուսմանը: Այս մոդելը գործունեության առաջին իսկ տարիներից դրվել է ընկերության գործունեության հիմքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում և առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում