ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանի կարծիքով հայ կանայք ավելի օրինապահ վարորդներ են, քան տղամարդիկ:
«Շատ ավելի քիչ են դեպքերը, երբ կանանց նկատմամբ ճանապարհային երթևեկության կանոնների արձանագրություններ են կազմում: Երևի կինը, հայտնվելով ղեկին, պիտի իրա կանացիությունը էդտեղ էլ ցույց տա, ինքը պիտի փորձի խախտումներ թույլ չտա, որպեսզի աչքի չընկնի մյուս վարորդների մոտ: Կարծում եմ կնոջ ամոթխածությունն իրեն թույլ չի տալիս խախտումներ թույլ տալ»:
Դասակարգելով երթևեկության մասնակիցներին ու նրանց կողմից թույլ տված խախտումները, Նորիկ Սարգսյանն արձանագրեց. «Հետիոտնը մնում է որպես ախքի ընկնող օրինախախտ զանգված»:
Վերջին չորս ամիսներին հանրապետությունում ճանափարհատրանսպորտային դեպքերն ամփոփող նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ հետիոտներն ավելի շատ են խախտում ճանապարհային կանոնները, քան վարորդները:








































