Ռուսաստանը պատրաստ է նախկինի պես շարունակել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն առանց ԱՄՆ-ի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մոսկվան այսպես թե այնպես շարունակում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այդպիսով նա պատասխանել է հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է միայնակ շարունակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարը։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշ ժամանակով հետաձգել ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնության ձեռքբերման պլանները։









































