Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի միացել է Սիրիայի և Իրաքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը:
Նա նաև նշել է, որ ստացված տեղեկությունների համաձայն, նրանցից շատերը զոհվել են: Գուլիևի խոսքով՝ ծայրահեղականներից 84-ը Ադրբեջան վերադառնալուց հետո ենթարկվել են քրեական պատասխանատվության: «Իսկ վերջին տարվա ընթացքում նման արարքի համար քաղաքացիությունից զրկվել է 54 մարդ»,-հավելել է նա:









































