Բրիտանացի էմիգրանտը Շվեյցարիայի մաքուր լեռնային օդի 3 լիտրը վաճառում է 247 դոլարով, հյատնում է Mirror-ը:
Անգլիացի Ջոն Գրինը, ով վերջին 20 տարում ապրում է Շվեյցարիայում, լեռնային օդը հավաքում է Ալպերի բարձունքներում և պլանավորում է այն արտահանել աշխարհի աղտոտված քաղաքներ:
Գրինի խոսքերով՝ նա օդը հավաքում է գաղտնի վայրում, լեռնայի գետակի մոտ, շատ հայտնի սարի կողքին: Օդի հավաքման վայրը պետք է իմանան միայն գնորդները, յուրաքանչյուր շշին կցված կլինի GPS` վայրի կոորդինատները և իսկության վկայագիրը:
Շվեյցարական լեռնային օդը կարելի է ձեռք բերել տարբեր շշերում` 3 լիտրը 247 դոլարով, 1 լիտրը 167 դոլարով և կես լիտրը 96 դոլարով: Նախագծի հեղինակը խոստացել է շահույթի 25%-ը նվիրաբերել World Vision Clean աֆրիկյան հիմնադրամին:









































