Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վիտալի Իգնատևի միջև փետրվարի 28-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել փետրվարի 20-ին Արցախում կայացած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյ ալ հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման և պետականության հետագա զարգացման համատեքստում։ Իր հերթին, Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել հանրաքվեին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական առաքելության ակտիվ մասնակցության համար։

Վիտալի Իգնատևը խորին մտահոգություն է հայտնել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման փորձի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել արցախյան կողմին։

Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է  շփման գծում տիրող իրավիճակի և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Հեռախոսազրույցի ընթացքում ՄՄՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև իր ցավակցությունն է հայտնել 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ՝ զորակցություն հայտնելով տեղի ունեցած ոճրագործությունների զոհերի և վիրավորների հարազատներին։ Երկուստեք նշվել է, որ նման հանցագործությունների անպատժելիությունը ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր ոճիրների իրագործմանը։

Կողմերը քննարկել են նաև միջգերատեսչական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում