Ժնևում միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին հանդիպում է անցկացնում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Մինչ այդ Ջաֆարին հանիպել է Ժնև ժամանած Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հետ: Նրանք քննարկել են միջսիրիական բանակցությունների ընթացքը և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը այդ թեմայով:









































