ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթ դիտող մարդկանց բազմության մեջ: 21 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ամբրիա Վաշինգտոնը հայտնել էր 12 տուժածի մասին, որոնք կրիտիկական վիճակում են:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան քաղաքի կենտրոնում Krewe of Endymion տոնական շքերթի ժամանակ:
Տեղի իշխանոթյունների ներկայացուցիչների խոսքով՝ ավտոմեքենայի վարորդը թունավորման վիճակում է եղել:
The Associated Press-ը հայտնում է, որ մարդկանց վրաերթի ենթադրյալ մեղավորը ձերբակալված է, նա չի կասկածվում ահաբեկչություն իրականացնելու մեջ:
Միաժամանակ Mirror թերթը հայտնում է, որ առնվազն 50 մարդ է տուժել մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով:










































