Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի լիազորությունները, եթե վերջինս ի վիճակի չէ կատարել դրանք:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հրամանգիր է ստորագրել, ըստ որի հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակվում երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում անցած հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ տեղի էր ունեցել 29 փոփոխություն, որոնց հետևանքով սահմանվել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։









































