Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին գոհ է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Խերարդո Մարտինոն: Իսպանացի կիսապաշտպանը կարծում է, որ մասնագետը հիանալի է աշխատում իր նոր թիմում:
«Մարտինոն առաջատարի հատկանիշներով է օժտված: Նա իր մտահղացումները մատչելի կերպով ներկայացնում է ֆուտբոլիստներին: Մարտինոն կատարյալ մարզիչ է «Բարսելոնա»-ի համար»,- հայտարարել է Չավին:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը փոխարինել է Տիտո Վիլանովային, ով իր աշխատանքը չի կարողացել շարունակել առողջական խնդիրների պատճառով:








































