Իսպանական «Գրանադա»-ի գլխավոր մարզիչ Լուկաս Ալկարասը դժգոհ է Լա Լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում գլխավոր մրցավարի գործողություններից:
Հիշեցնենք, որ «Գրանադա»-ն «Ռեալ»-ին զիջեց հաշվի նվազագույն տարբերությամբ:
«Գոհ եմ թիմիս խաղից: Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորությւուն ունեինք:
Ինչ վերաբերում է գլխավոր մրցավար Էստրադա Ֆերնանդեսին, ապա նա «Ռեալ»-ի դարպասին երկու 11մ հարված չնշանակեց»,- հայտարարել է Ալկարասը:



































