Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը Հաագայում հետաձգվում է: Այս մասին ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հանդիպումը նշանակված էր օգոստոսի 28-ին:
Նշվում է, որ հաշվի առնելով շարունակվող խորհրդակցությունները Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման դեմ համարժեք պատասխանի մշակման վերաբերյալ՝ իրենք որոշել են հետաձգել հանդիպումը:









































