Հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ստեֆանովիչը՝ Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը, 12 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ է նկարահանում Պրիմադոննայի մասին: «Համարձակություն» կոչվող ֆիլմը կթողարկվի հաջորդ տարի և նվիրված կլինի Պուգաչովայի 65 ամյակին: Գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Ալեքսանդրա Վոլկովան:
68-ամյա Ստեֆանովիչն ամուսնալուծությունից հետո այդպես էլ չի կարողացել մոռանալ Ալլա Պուգաչովային: Ֆիլմ նկարահանելու գաղափարը նրա մոտ վաղուց էր ծնվել, սակայն միայն այժմ է կարողացել այն կյանքի կոչել: Heat.ru կայքը պարզել է, որ ֆիլմում շատ են այնպիսի դրվագները, որտեղ հեռուստադիտողը կկարողանա երիտասարդ Պուգաչովային մերկ տեսնել:
Խոսքը 30 տարի առաջ տեղի ունեցած պատմությանն է վերաբերում: Բանն այն է, որ Ալլայի անձնական լուսանկարիչ Միխայիլ Մենշինը երգչուհուն լուսանկարել է Մոսկվայի լողավազաններից մեկում՝ առանց լողազգեստի: Ավելի ուշ երգչուհին նրան խնդրել է ջնջել այդ լուսանկարները, սակայն՝ ապարդյուն: Ահա այս դրվագներում է Պուգաչովային մարմնավորել է 27-ամյա դերասանուհին:
Պարզվում է, որ ֆիլմի նկարահանումների մասին Պուգաչովան ոչինչ չգիտեր: Այդ լուրը նրա համար իսկական անակնկալ է եղել:













































