Ամերիկյան Swiftships Shipbuilders ընկերությունը փորձարկել է ռոբոտի նոր տարբերակ, որը կարող է տարբեր տեսակի հանձնարարություններ կատարել գետերում: Այս մասին հաղորդում է NavyTimes-ը:
Սարքավորումը մշակվում է Anaconda ծրագրի շրջանակներում: Սպասվում է, որ ռոբոտի կառուցումը կավարտվի առաջիկա 18 ամիսների ընթացքում: Գետային ռոբոտին հնարավոր կլինի օգտագործել՝ հետևելու, ռազմամթերք ստանալու, ինչպես նաև զինվորականներին տարհանելու համար:
Anaconda-ն կարող է գործել 3 ռեժիմով: Նախ, ռոբոտին կկառավարի տախտակամածին գտնվող մարդը, ըստ երկրորդի՝ այն կկառավարվի, այսպես ասած, «հեռակա» և մյուս դեպքում այն կգործի ավտոմատ կերպով:
Սարքի երկարությունը 10.7 մ է, լայնությունը՝ 2.4 մ: Ռազմական գործողությունների վայր ռոբոտը կարող է հասցվել բեռնատար ավտոմեքենայի, ուղղաթիռի միջոցով:
Այն փորձակել են 2013-ի ապրիլին՝ Emerald Warrior զորավարժությունների ժամանակ: Փորձարկումները բարեհաջող ընթացք և ավարտ են ունեցել:









































