Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ստեֆան Մբիան առաջիկա մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես կգա իսպանական «Սևիլիա»-ի կազմում:
Այսօր խաղացողը բուժզննում է անցել Սևիլիայում ու պայմանագիր կնքել համանուն թիմի հետ:
Մբիայի տրանսֆերի շնորհիվ Ունաի Էմերին նպատակ ունի լրացնել պաշտպանության կենտրոնում եղած բացը, չնայած ֆրանսիացին կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի գոտում:









































